Վրացի նախարար Իզորիան շնորհակալություն հայտնեց Հայաստանին. լուսանկարներ

Sputnik
1 / 13
Վրաստանի պաշտպանության նախարար Լևոն Իզորիայի առաջին պաշտոնական այցը Հայաստան
2 / 13
Վերջին անգամ (ի դեպ, կրկին փետրվարին) Հայաստան է այցելել պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Թինաթին Խիդաշելին։
3 / 13
Իզորիային դիմավորեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունում` նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։
4 / 13
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի այցն ուղղված է երկու հարևան երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը։
5 / 13
Իզորիան և Տոնոյանը քննարկում են անցկացրել։
6 / 13
Կողմերը քննարկել են համագործակցության կետերը։
7 / 13
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019 թ․ ծրագիրը։
8 / 13
Համատեղ ճեպազրույցում Իզորիան հայտարարել է, որ իրեն ուրախացնում է Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությունը Վրաստանի տարածքում անցկացվող զորավարժություններին։
9 / 13
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը ջերմ ընդունելության համար։
10 / 13
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
11 / 13
Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
12 / 13
Վրացական պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ։
13 / 13
Հյուրերը շրջել են թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին։