Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Հայաստանի հետ սահմանին

Զորավարժություններին 15 երկիր է մասնակցում, այդ թվում Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Քաթարը, Մեծ Բրիտանիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Ձմեռ-2019» միջազգային զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի արևելքում` Կարս գավառում, հայտնում է Anadolu–ն։

Էրդողանը երազում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը. Սիրիայի նախագահի խորհրդական

Զորավարժությունները ղեկավարում է Թուրքիայի ԶՈւ 9-րդ բանակային կորպուսի  հրամանատարությունը։

Զորավարժությունների նպատակը համագործակցության ամրապնդումն ու ստորաբաժանումների գործողությունների համակարգումն է, ինչպես նաև ձմեռային պայմաններում գործողությունների հմտությունների մշակումը։

15 երկիր, այդ թվում Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Քաթարը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան, 251 զինծառայողների են ուղարկել Թուրքիա` վերջին տարիներին անցկացվող խոշորագույն զորավարժություններին մասնակցելու համար։

Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 22-ը։