Նրա խոսքով` ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում ուղևորներին օգնության կհասնի Passenger.am առցանց համակարգը, որին դիմելով ուղևորները կկարողանան օրինախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել։
«Այս նորամուծությունը գոյություն ունի մի շարք զարգացած երկրներում: Եվրամիության օրենսդրության համաձայն` ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթ ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում:
«Passenger.am–ը գործում է Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղությունների դեպքում։ Մեր թիմի մոտ նման համակարգ ստեղծելու գաղափարն առաջացել է անձնական փորձից ելնելով»,-մանրամասնում է Հարությունյանը։
Ըստ Հարությունյանի` եթե ավիաթռիչքի ուշացման կամ չեղարկման օրվանից սկսած` ուղևորը չի հասցրել դիմել ավիաընկերությանը, ապա դա խնդիր չէ, քանի որ կարող է դիմել 1,5-ից մինչև 2 տարվա ընթացքում։