ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Շատ հավանական չեմ համարում, որ իշխանությունը կգնա փոփոխությունների»

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Հայ ազգային կոնգրեսի» առաջարկի մասին` նշելով, որ կուսակցության դիրքորոշումը նոր չէ։
Sputnik
Բաղդասարյան. «Շատ հավանական չեմ համարում, որ իշխանությունը կգնա փոփոխությունների»

Արմեն Բաղդասարյանը հիշեցնում է, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններից առաջ էլ պայքարում էր խորհրդարանական համակարգի դեմ։ «Այժմ էլ իր դիրքորոշումը չի փոխել»,- ասում է նա։

Քաղաքական մեկնաբանի կարծիքով, կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկի շուրջ ամեն դեպքում կլինեն շատ լուրջ և առարկայական քննարկումներ, քանի որ կառավարման երկու ձևերն էլ ունեն և՛ առավելություններ, և՛ թերություններ։

«Քննարկումներն ինքնին դրական են, սակայն շատ հավանական չեմ համարում, որ այսօրվա իշխանությունները գնան կիսանախագահական համակարգի անցնելու փոփոխություններին»,-ասում է Բաղդասարյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի, «Իմ քայլը» դաշինքում էլ հավանաբար չկա հստակ ձևավորված պատկերացում ՀԱԿ-ի առաջարկի վերաբերյալ։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) փետրվարի 16-ին հայտարարություն էր տարածել` առաջարկելով մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգի: