Կառավարությունը մաքսային արտոնություն է տրամադրում զենք արտադրելու համար

«ԱՐՍԵՆԱԼ»–ը կառավարությունից արտոնություն ստացավ։ Ընկերությունը Հայաստանում զենք–զինամթերք կարտադրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանյան «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այսօր կառավարության ընդունած որոշմամբ մաքսային արտոնություն ստացավ` զենքի արտադրության մեջ կիրառվող հաստոցներ ու սարքավորումներ ներկրելու համար։

ՀՀ ԶՈւ համալրման հայ–ռուսական նոր գործարք. զենքի մասին չեն խոսելու, այն կցուցադրեն

Ըստ նախագծի` ընկերությունը պատրաստվում է Չինաստանից 15 հաստոց ներկրել` 413 879 500 դրամ ընդհանուր արժողությամբ։

«Շատ կարևոր է, որ մենք հետևենք ու աջակցենք ներդրողներին, որ այս դեկլարացիան դառնա իրականություն և չօգտագործվի այլ նպատակներով»,– հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նկատի ունենալով ոչ միայն այս, այլև մաքսային ու հարկային արտոնություններ ստացած այլ ընկերությունների համանման պայմանագրերը։