Որտե՞ղ են մանկապարտեզ հաճախում Սիրուշոյի երեխաները

Հայտնի երգչուհին հերքում է մամուլում հրապարակված լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Լևոն Քոչարյանի եւ Սիրուշոյի երեխաները երևանյան մանկապարտեզ են հաճախում։ Երգչուհին այս մասին գրել է Instagram–ի իր էջում։

«Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»,– գրել է նա:

Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր թե, Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն օրերս այցելել են Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով: Թերթը նշել էր նաև՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզ։