Կառավարության նիստը սկսվեց անակնկալով

Վարչապետն ու նախարարները նիստից առաջ նվերներ ստացան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Կառավարության անդամներն իրենց սեղաններին այսօր կառավարության նիստից առաջ նվերներ հայտնաբերեցին։ Ինչպես հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներին ու վարչապետին գիրք նվիրելու օրվա առիթով ինչ-որ մեկը գրքեր է նվիրել։

Թե ով էր նվիրատուն, վարչապետը չբացահայտեց, միայն հայտնեց, որ գիրք նվեր ստանալը հաճելի է ոչ միայն գրքի տոնին, այլև տարվա մնացած օրերին։

Վարչապետը հետաքրքրվեց` նո՞ւյն գիրքն են ստացել բոլորը։ Պարզվեց` տարբեր։ Բայց, թե ինչ գրքեր, չհայտարարվեց։

Նշենք, որ փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում հայտարարված է գիրք նվիրելու օր։