«Վախենում էի, որ կծիծաղեն ինձ վրա». Հակոբյանը`քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին

Աննա Հակոբյանն ասել է, թե ինչպես է վերաբերվում առողջ քննադատությանը, հովանավորչությանը և նվերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, լուրջ է վերաբերվում քննադատությանը, իսկ բամբասանքն անտեսում է։ Այդ մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

«Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում և լուրջ հետևություններ անում, իսկ լուրերին, որոնք ընդհանրություն չունեն իրականության հետ, ոչ մի կերպ չեմ վերաբերվում, նույնիսկ բացասական», – ասաց Հակոբյանը։

Աննա Հակոբյանը ներկայացրել է, թե ինչպես է Փաշինյան ընտանիքը նշել տոները. տեսանյութ

Հակոբյանը կտրականապես հերքեց ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ իբր հովանավորում է իր ազգականներին` առաջ մղելով նրանց պետական կառույցների տարբեր պաշտոններում։

Վարչապետի կինը խոստովանեց, որ լինելով լրագրող և թերթի խմբագիր, միշտ մանրամասն ստուգել է տեղեկությունները, որպեսզի ծաղրուծանակի անգամ նվազագույն առիթ չտա։

«Ես վախ ունեի։ Երբ նյութեր էի գրում, միշտ մտածում էի այնպես անել, որ իմ նյութերը կարդալիս մարդիկ Բաղրամյան 26–ի կաբինետներում և միջանցքներում չծիծաղեն ինձ վրա։ Ճշտում էի բոլոր փաստերը, որպեսզի ոչ մի բառը ծաղրի առարկա չդառնար», – նշեց առաջին տիկինը։

Հակոբյանը խոսեց նաև նվերների մասին` բավական հատկանշական դիտողություն անելով։ Նրա խոսքով` ինքը չի հրաժարվում խորհրդանշական և ոչ թանկարժեք նվերներից, ասենք`տեղական արտադրության։

Վարչապետի կինը նման նվերները փորձում է օգտագործել հայկական արտադրանքն առաջ մղելու և գովազդելու համար։

«Վախենում էի, որ կծիծաղեն ինձ վրա». Հակոբյանը`քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին

«Լինում են նաև թանկարժեք նվերներ, որոնք ես չեմ ընդունում և շնորհակալական գրությամբ հետ եմ ուղարկում», – նշեց նա։

Աննա Հակոբյանը, ինչպես նաև իր ամուսինը, բազմիցս ոչ միայն հայտարարել են տեղական արտադրությանն աջակցելու անհրաժեշտության մասին, այլ նաև ակնառու կերպով ցուցադրել իրենց աջակցությունը։

Օրինակ` Նիկոլ Փաշինյանը կրում է հայկական արտադրության հագուստ և կոշիկ, նույնիսկ ժամացույցն է հայկական։ Հակոբյանը պարբերաբար, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, կրում է հայ դիզայներների հագուստները։

«Վախենում էի, որ կծիծաղեն ինձ վրա». Հակոբյանը`քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին

Հիշեցնենք` ԶԼՄ–ներում լուրեր էին հայտնվել, որ վարսահարդար Սոֆյա Նավասարդյանն Աննա Հակոբյանի ջանքերով ստացել է վարչապետի օգնականի պաշտոնը։ Պաշտոնական տեղեկության համաձայն`Նավասարդյանը շարունակում է կատարել վարչապետի և նրա տիկնոջ օգնականի պարտականությունները։ Դա արվել է արտասահման մեկնելիս բյուրոկրատական քաշքշուքը հեշտացնելու համար։