Երևանցիները շուտով կփորձեն Տիմատիի «սև միսը». ֆան քվեստն ավարտվել է

Տիմատիի ինը երկրպագուներն անցել են քվեստը, գտել վայրը, որտեղ կբացվի հայտնի ռեստորանը և հնարավորություն ստացել առաջինը համտեսել հայտնի բուրգերները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ռեփեր Տիմատիի և Black Star ապրանքանիշի երևանյան ինը երջանիկ երկրպագուները հաջողությամբ անցել են ֆան-քվեստը և գտել վայրը, որտեղ բացվելու է արագ սննդի հայտնի ցանցի առաջին ռեստորանը։

Երևանցիները շուտով կփորձեն Տիմատիի «սև միսը». ֆան քվեստն ավարտվել է

Ռեստորանի տեխնիկական բացումը նախատեսված է մայիսի սկզբին, սակայն ռեփերի և նրա թիմի որոշ անդամների մասնակցությամբ մեծ բացումն ավելի ուշ կլինի։

«Ռեստորանի համար ընտրվել է քաղաքի ամենաակտիվ կետը, որտեղ կյանքը միշտ եռում է, և այն չնկատելը դժվար է։ «Black Star Burger»–ը ոչ միայն ռեստորանների ցանց է, այլ նաև մտածելակերպ և կենսակերպ», – Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ռեստորանի մարքեթինգի համար պատասխանատու Յուրին։

Երևանցիները շուտով կփորձեն Տիմատիի «սև միսը». ֆան քվեստն ավարտվել է

Քվեստի մասնակիցները պայքարեցին ռեստորանի բացման արարողությանը և ռեփերի հետ հանդիպմանը մասնակցելու համար, սակայն նրանց անակնկալ էր սպասվում վերջնական փուլում, որտեղ նրանց ասացին, որ բոլորը հաղթել են և կլինեն այն առաջինները, ովքեր կհամտեսեն սև բուրգերները։ Նրանցից յուրաքանչյուրը ստացավ «Black Star» գրությամբ և մասնակցի անունով սպիտակ շապիկ։

Երևանցիները շուտով կփորձեն Տիմատիի «սև միսը». ֆան քվեստն ավարտվել է

Բուգերները վաճառվելու են նույն գնով, ինչ Ռուսաստանում` 50 ցենտից մինչև 15 դոլար, իսկ հիմնական բաղադրիչը` մարմարե տավարի միսը, առաքվելու է ցանցով։

Երևանցիները շուտով կփորձեն Տիմատիի «սև միսը». ֆան քվեստն ավարտվել է