ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան պաշտպանության գերատեսչությունների միջև 2019 թվականին համագործակցելու մասին երկկողմ համաձայնագիր կկնքեն Երևանում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նինո Թոլորդավան։
«Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան փետրվարի 21–ին պաշտոնական այցով կմեկնի Հայաստան։ Այդի ընթացքում կհաստատվի Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարությունների տարեկան համագործակցության ամենամյա ծրագիրը», – ասաց Թոլորդավան։
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է բարձր մակարադակի փոխայցեր կազմակերպել, համագործակցել պաշտպանական կրթության ու իրավունքի ուղղությամբ։
Նշենք` Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Իզորիայի առաջին այցը կլինի Հայաստան։
Հայաստանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև վերջին անգամ երկկողմ համաձայնագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ու Լևան Իզորիայի միջև 2016 թվականին Թբիլիսիում։
Համաձայնագրերը ստորագրել են համագործակցության հիմնական ուղղություններով` փորձի փոխանակում, ռազմական կրթություն, բժշկություն, ռազմական ոստիկանություն։