Գոհար Ավետիսյանը ցույց է տվել` որքան է նիհարել. տեսանյութ

Հայտնի ոճաբան ու դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր նոր տեսանյութով ցնցել է բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը երկու մասից բաղկացած տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչ տեսք է ունեցել նիհարելուց առաջ և հետո։

Առաջին հատվածում Գոհարը սպիտակ վերնաշապիկով նստած է լողավազանի մոտ։ Տեսանյութում երևում է, թե որքան գեր է նա։ Երկրորդ մասում արդեն նիհարած դիմահարդարը հանձնարարություններ է տալիս սեփական սրահում։

«Հեռախոսիս մեջ երկու տեսանյութ եմ գտել` առաջինում 130 կգ եմ, երկրորդը վերջերս է նկարահանվել` 98 կգ (173 սմ հասակի դեպքում), իսկ դու տարբերությունը տեսնու՞մ ես, թե այդքան էլ նկատելի չէ», – տեսանյութին կից գրել է Ավետիսյանը։

Դիմահարդարը խնդրել է նաև բիցեպսները մարզելու վարժություններ հուշել։ Երկրպագուները գնահատել են Ավետիսյանի փոփոխությունները։

«Գոհար ջան, չեմ ուզում վիրավորել ձեզ, բայց միշտ նայեք առաջին նկարին ու տեսանյութին և երբեք թույլ մի տվեք նման վիճակի վերադառնալ, դուք կարող եք ավելին, դուք ապացուցել եք», – գրել է narine2500 օգտատերը։

Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը վերջերս լուսանկար էր հրապարակել ու վերջապես պատասխանել համացանցի օգտատերերին ու երկրպագուներին հետաքրքրող հարցին։ Նա խոստովանել էր, որ իսկապես բաժանվել է ամուսնուց ու հիմա մենակ է ապրում։