ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Անհրաժեշտ է ընդլայնել էլեկտրոնային վիզաների կիրառումը և Ռուսաստանում պարզեցնել վիզային ֆորմալ թղթաբանությունը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Դաշնային ժողովի ամենամյա ուղերձի ընթացքում։
Նախագահի խոսքով` հաշվի առնելով 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հաջողակ փորձը, հարկ է մտածել արտերկրյա զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմը պարզեցնելու մասին։
«Հետաքրքրությունը Ռուսաստանի, մեր մշակույթի, բնության, պատմական հուշարձանների նկատմամբ պարզապես հսկայական է», – եզրափակեց նա։
Միևնույն ժամանակ Պուտինը նշեց, որ անհրաժեշտ է ավելի լայն կիրառել էլեկտրոնային վիզաները, վիզային ձևականությունները Ռուսաստան ժամանող զբոսաշրջիկների համար պարզեցնելու համար։
Նորությունն արդեն ուրախացրել է համացանցի օգտատերերին։ Մասնավորապես, RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ուրախ գրառում է կատարել նախագահի խոսքերից հետո։
«Զբոսաշրջիկների համար կպարզեցնեն վիզաները։ Վերջապես», – գրել է Սիմոնյանն իր Telegram ալիքում։
Շատերը նշել են, որ դեպի Ռուսաստան զբոսաշրջիկների հոսքը մի քանի անգամ ավելացել է վիզային ռեժիմի պարզեցումից հետո, քանի որ մինչ այդ Ռուսաստան մեկնելու համար ստիպված էին երկար սպասել վիզա ստանալուն և մեծ գումարներ ծախսել այն ձևակերպելու համար։