Պուտին. ԵԱՏՄ–ն պետք է հարաբերություններն ամրապնդի չինական ընկերությունների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը չի կարող պետություն լինել, եթե այն ինքնիշխան չլինի։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։

Բնական եմ համարում այն տեղը, որ ունեն ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն կառավարության ծրագրում․Շահգելդյան

«Որոշ երկրներ կարող են, Ռուսաստանը` ոչ», – ընդգծել է ՌԴ նախագահը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Պուտինը, Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների ներուժի բացահայտմանը։

«Ճիշտ ենք համարում Ռուսաստանի Դաշնային պետության և Բելառուսի շրջանակում փոխգործակցության ակտիվ խորացումը` ավելի սերտ համակարգելով արտաքին քաղաքականության ոլորտում, տնտեսության մեջ։ Ռուսաստանը Եվրասիական ինտեգրման գործընկերների հետ կշարունակի միասնական շուկաներ ձևավորել և ամրապնդել ԵԱՏՄ արտաքին կապերը», – նշել է Պուտինը։

Բացի այդ, նրա խոսքով, պետք է կյանքի կոչել ԵԱՏՄ–ն չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ զուգակցելու որոշումը որպես մեծ եվրասիական գործընկերության մեկնարկ։