Մինսկի խմբի համանախագահները Երևանում են

Համանախագահները կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը ժամանել են Երևան։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այցելության շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Միջնորդները Երևանից կուղևորվեն Բաքու։

Մարտի առաջին կեսին սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի այցը տարածաշրջան։