Աշխարհահռչակ մարզիչը Հայաստան կգա

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կայցելի Հայաստան: Հունիսի 18-ին նա դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մարզակա՞ն, թե՞ քաղաքական գավաթ. ի՞նչ կտա Հայաստանին ԵԱՏՄ երկրների բասկետբոլային մրցաշարը

Ֆեդերացիան շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի շրջանակներում Երևան կժամանի Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որը համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է: Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն:

Հունիսի 18-ին Վիսենտե Դել Բոսկեն, նրա բազմամյա օգնական Տոնի Գրանդեն, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսություններ կկարդան հայաստանցի մարզիչների համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ապահովել հնարավորինս մեծ թվով մարզիչների ներկայությունը դասախոսություններին: