Օդեսայի ու Երևանի միջև ուղիղ չվերթ կգործի

Հայտնի է` երբ կսկսի գործել Օդեսա–Երևան չվերթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. YanAir Airlines ավիաընկերությունն այս տարվա մայիսից Օդեսա–Երևան ուղիղ չվերթ կգործարկի։ Ընկերությունն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցում։

Չվերթերը կմեկնարկեն մայիսի 20–ին։ Երևանի ուղղությամբ թռիչքները կիրականացվեն երկուշաբթի օրերին 09:00–ին Boeing 737-400 ինքնաթիռներով։

Երևանից– Օդեսա թռիչքը նախատեսված է 13:30–ին։ Տոմսերը կարելի է գնել Օդեսայի զբոսաշրջային գործակալություններում, նաև ավիաընկերության պաշտոնական կայքում։