Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը

Չարագործը կամ չարագործները բացել են բնակարանի պատուհանը և ներս են մտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և գումար հափշտակել այնտեղից:

Քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը