ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել միջնապատ դնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը մերժել է պատգամավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորներին թույլ չեն տվել նորոգել իրենց սենյակները։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«ԱԺ պատգամավորներից ոմանք փորձել են թույլտվություն ստանալ սենյակների նորոգում անելու, ասենք՝ միջնապատ դնելու համար, որ օգնականն առանձնացված նստի»,– նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը մերժել է՝ ասելով, որ ամռանն ամբողջ շենքն են նորոգելու, և բոլոր պատգամավորների սենյակները միլիմետրերով նույնական պետք է լինեն: