Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Այսպես է նկարագրել Հովհաննես Թումանյանի ծնունդն ավելի ուշ գրական աշխարհը զարդարած Պարույր Սևակը։ Երևի չկա մի հայ, որ չճանաչի Թումանյանին ու չիմանա նրա գոնե մեկ քառյակ։
Sputnik Արմենիայի այսօրվա ֆոտոշարքը ներկայացնում է անցորդների վերաբերմունքը Երևանի Թումանյան–Մաշտոց խաչմերուկում գտնվող Հովհաննես Թումանյանի` երիտասարդ նկարչի ձեռքով արված նկարի նկատմամբ։