Աղջիկները կռվել են հարսի ծաղկեփունջը բռնելու համար

Տեսանյութում երևում է, թե աղջիկներն ինչպես են պայքարում հարսի նետած ծաղկեփնջի համար։
Sputnik

Հանուն շուտափույթ ամուսնության ոմանք պատրաստ են մյուսներին տապալել գետնին։ Համացանցում տարածվող տեսանյութի հերոսներն իգական սեռի ներկայացուցիչներ են, որոնք ամեն գնով ուզում են բռնել հարսի նետած ծաղկեփունջը։

Արդյունքում հաղթում է նա, ով հենց սկզբից հիմնավորապես պատրաստվել էր պայքարին և նույնիսկ հանել էր կոշիկները։