Ի՞նչ են անում հայ սակրավորները Սիրիայում. բացառիկ լուսանկարներ

Sputnik Արմենիայի հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես են հայ մասնագետներն ականազերծում այն տարածքը, որտեղ ութ ամիս առաջ մարտեր էին ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ավելի քան 10 օր է` հայ մասնագետները մարդասիրական առաքելություն են իրականացնում Սիրիայում։ Sputnik Արմենիան հրապարակում է նրանց լուսանկարները։

Ի՞նչ են անում հայ սակրավորները Սիրիայում. բացառիկ լուսանկարներ

Լուսանկարներում երևում է, որ հայ սակրավորները ականազերծում են տարածքը։ Աշխատանքներն իրականացվում են Հալեպի հարակից տարածքում։ Դեռ ութ ամիս առաջ այստեղ մարտեր էին մղվում, որոնցից հետո չպայթած ռազմամթերք ու ականապատ դաշտեր են մնացել։

Ի՞նչ են անում հայ սակրավորները Սիրիայում. բացառիկ լուսանկարներ

Տեղի բնակիչներն օգնության են դիմել հայկական ջոկատին։ 15 հոգանոց խումբը 4 ամսվա ընթացքում պետք է ականազերծի 10 կմ տարածքը։ Պաշտպանությունն ապահովում է ռուսական ռազմական ոստիկանությունը։

Ի՞նչ են անում հայ սակրավորները Սիրիայում. բացառիկ լուսանկարներ

Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ սարքավորումները տրամադրել է ռուսական կողմը։

Ի՞նչ են անում հայ սակրավորները Սիրիայում. բացառիկ լուսանկարներ

Փետրվարի 8–ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է այն մասին, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը ժամանել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։