Ինչ ազդեցություն է թողել Նավկայի օրիգինալ նվերը Մարգարիտա Սիմոնյանի 4–ամյա որդու վրա

RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել, թե ինչպես է իր որդին գլոբուս նկարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի որդին` գեղասահորդուհի Տատյանա Նավկայից ստացած օրիգինալ նվերից հետո որոշել է սովորել աշխարհի բոլոր երկրների տեղերը։

Սիմոնյանը հրապարակել է որդու արած գծանկարը։ Պարզվում է` նրա մտերիմ ընկերուհին` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը, Մարգարիտայի որդուն ամենասովորական գլոբուս է նվիրել։

Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել` ինչով է կերակրել ընտանիքին. լուսանկարներ

«Նավկան իմ 4 տարեկան որդուն գլոբուս է նվիրել, և հիմա նա ամբողջ օրը աշխարհամասեր է նկարում», – լուսանկարին կից գրել է Սիմոնյանը։

Նկարի վրա տղան, ամենայն հավանականությամբ, պատկերել է Աֆրիկան։ Ընդ որում, նա դեմքեր է օգտագործել, պետությունները պատկերելու համար։ Տղայի երևակայության համաձայն`Անգոլայի բնակիչների մոտ ամեն ինչ հիասքանչ է, նրանց երկիրը պատկերված է ժպտացող սմայլիկի տեսքով, իսկ ահա Կոնգոյում գործերն ահավոր վատ են ընթանում. այդ երկիրը, Սիմոնյանի և Քեոսայանի որդու մտահղացմամբ, խորը դեպրեսիայի մեջ է։

Հիշեցնենք, որ ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանն ու Russia Today–ի և Sputnik միջազգային գործակալության գլխավոր խմբագիրը երկու երեխա ունեն։ 2013 թվականի օգոստոսին զույգը դուստր լույս աշխարհ բերեց, իսկ 2014 թվականի սեպտեմբերին Սիմոնյանը որդի ունեցավ։