«Այսօր, թեև մեծ շուքով նշում ենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը, այդուհանդերձ գրողի նկատմամբ մենք անկեղծ չենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը։
Ըստ նրա՝ եթե այս ամենը լինի բնական վիճակ, ապա չենք ունենա հոբելյաններ նշելու կարիք։ Ցավոք, մեզ հաճախ առիթներ են պետք, որ գիրք նվիրենք, հենց դա էր պատճառը, որ ծնվեց «գիրք նվիրելու օրվա» գաղափարը, փաստում է Նիկողոսյանը։
«Երբ շատ ենք կարևորում հոբելյանները, ի դեպ, Թումանյանն ունի «Հոբելյանների դեմ» վերնագրով հոդված, նշանակում է՝ իրապես չենք հարգում, սիրում ու գնահատում, պարզապես մի տեղ ամրագրված է, որ պետք չէ մոռանալ այդ մարդկանց, պետք է հարգել, և դա փորձում ենք անել հոբելյանները նշելով։»,-նկատում է Արքմենիկ Նիկողոսյանը։
Նրա խոսքով, Թումանյանի նկատմամբ հարգալից լինելը բանաստեղծի քառյակներն ասմունքելով ու Դսեղ գնալ-գալով չի որոշվում։