Մահացել է Chanel-ի դիզայներ Կառլ Լագերֆելդը

Ժամանակակից նորաձևության աշխարհի հայտնի դիզայները մահացել է Փարիզում, կյանքի 86–րդ տարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Այսօր կյանքից հեռացել է ոճաբան, դիզայներ, Chanel ֆրանսիական նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը։

Այս մասին տեղեկացնում է Le Figaro–ն։.«Վերջին օրերին դիզայների ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։ Իր ստեղծած ինքնատիպ կոստյումների և սև ակնոցի շնորհիվ մեծ հայտնիություն ձեռք բերած դիզայները Chanel ընկերությունը ղեկավարում  էր 1983թ.–ից»,–ասված է հաղորդագրության մեջ։

Կառլ Լագերֆելդը ծնվել է Համբուրգում1933 թ. սեպտեմբերի 10-ին։

Ինչպես հայ դիզայներ eLSi-ին գրավեց հեղինակավոր ֆեշն–հյուպատոսին

1952թ.–ին նա տեղափոխվել է Փարիզ։ 1955թ. Կառլը ստացել է առաջին մրցանակը վերարկուի դիզայնի մրցույթում, որը կազմակերպել էր Միջազգային Բուրդի քարտուղարությունը։ Հետո դարձել է Պիեռ Բալմենի օգնականը, ում հետ աշխատել է մինչև 1958 թ.։

1959 թ. Լագերֆելդին հրավիրում են Ժանա Պատուի տուն, որտեղ նա ստանում է գեղարվեստական ղեկավարի պաշտոն։ Այստեղ նա աշխատում է մինչև 1963 թ.։

1963 թ.-ից սկսեց աշխատել միանգամից չորս նորաձևության տներում՝ Chloé, Krizia, Charles Jourdan և Fendi՝ ստեղծելով յուրաքանչյուրի համար բոլորովին տարբեր ոճեր։

1983 թ. դարձել է Chanel-ի գեղարվեստական ղեկավարը։ Աշխատել է Chanel–ի prêt-à-porter հավաքածուի ստեղծման վրա։ Հիմնադրեց KL and KL by Karl Lagerfeld գիծը։

Անցած տարի հեղինակավոր Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը ֆրանսիական Numéroամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ չէր ցանկանա, որ իրեն հուղարկավորեն:«Ես խնդրել եմ, որ ինձ դիակիզեն, իսկ աճյունամոխիրս խառնեն կատվիս ու մորս աճյունամոխիրների հետ»,-ասել է դիզայները՝ հավելելով, որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ իր սիրելի կատուն շուտ սատկի: