Մովսեսյան. «Հեռուստատեսության հաճախականությունների մրցույթին կմասնակցենք նոր ծրագրերով»
© Sputnik
«Երևի կմասնակցենք նոր ծրագրերով, նոր գաղափարներով։ Թե ինչ կստացվի, արդյունքը ցույց կտա։ Բայց հաստատ կմասնակցենք»,- վստահեցնում է Մովսեսյանը։
Ինչ վերաբերում է «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերից «Այբ-Ֆե+» տեղեկատվական ծրագիրը հանելուն, ապա Մեսրոպ Մովսեսյանի խոսքով` ամեն ինչ սկսվել է հեռուստաընկերության ղեկավարության փոփոխությունից։
«Ես սեփականատերերի հետ պայմանավորվածություններ ունեի, մենք տևական ժամանակ համագործակցում էինք։ Նոր սեփականատիրոջ դիրքորոշումն ինձ համար մի փոքր անհասկանալի էր, մենք որոշեցինք դուրս գալ ու ջանքեր դնել հետագա զարգացման համար», – ասում է «Ա1+»–ի ղեկավարը։
Մովսեսյանը հետաքրքրված է նաև հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի մրցույթով։