ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, ժամը 22։00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով` վարորդը` Գեղաքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Ավետիսյանը տեղում մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում էր «Կապավոր» ՍՊԸ-ում։
Կատարվում է քննություն։