Տեր-Պետրոսյանի վերակենդանացումը Փաշինյանի «թավշյա» ձեռքո՞վ. ի՞նչ թակարդ է լարում ՀԱԿ-ը

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) օրերս ընդարձակ հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում հանրաքվեի ճանապարհով սահմանադրային փոփոխություններ նախաձեռնել` կիսանախագահական կառավարմանն անցնելու համար։ Նոր իշխանությունը պետք է կա՛մ անտեսի այդ կոչը, կա՛մ հետևի դրան. դեռ ոչինչ հայտնի չէ։
Sputnik

Հայ ազգային կոնգրեսը, ի դեմս Լևոն Տեր–Պետրոսյանի, օրերս բազմաբառ հայտարարություն է արել, որում սովորական դատարկախոսությունից բացի կա ուշադրություն գրավող երկու պահ։ Առաջինը կապված է այն բանի հետ, որ նորից սկսվել է շրջանառվել «քսանամյա կոշտ ավտորիտարիզմի» մասին թեզը։ Դա հասկանալի է, ՀԱԿ–ը չի խոստովանելու, որ երկրի բոլոր քաղաքական, տնտեսական, սոցիալ և այլ դժբախտությունները, բոլոր տգեղ երևույթները հայտնվել ու զարգացել են հենց Տեր–Պետրոսյանի օրոք։ 

Սահմանադրական կոստյո՞ւմն է, որ պիտի մեզ զարդարի. «Կոստյումը» մեղավոր չէ, աստառը տնտղե՛ք

Երկրորդ հետաքրքիր փաստը կապված է այն բանի հետ, որ ՀԱԿ–ը կոչ է անում մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու վերաբերյալ, հաջորդ տարվա ընթացքում նախագահական ընտրություններ անցկացնել, կտրականապես փոխել Ընտրական օրենսգիրքն ու անցնել 100–անոց համամասնական համակարգին։ Ահա սրան ներկայիս իշխանությունը պետք է արձագանքի։

Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք մեկնաբանում են ՀԱԿ–ի հայտարարությունը, պնդում են, որ այդ հարցն օրակարգում չկա։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը պնդում է, որ կիսանախագահական համակարգին վերադառնալու կողմնակից չէ,  պետք է հնարավորին շատ ջանք թափել` խորհրդարանական մոդելի կայացման համար, այնպես ոչ այս պահին ՀԱԿ–ի կոչին չենք աջակցում։

Բայց, իհարկե, իրավիճակը մեկ ակնթարթում կարող է փոխվել։ Իրավիճակն իշխանության համար երկակի է։

«Թավշյա» իշխանափոխության ամենասկզբից համառ խոսակցություններ են ընթանում նոր իշխանության ու ՀԱԿ–ի և անձամբ Տեր–Պետրոսյանի հետ կապերի մասին։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նրա հավատարիմ գաղափարակիցներից էր, հետո ասես թե հեռացավ. իրականում,  թե՞ դա խաղ էր հանրության համար, մեզ հայտնի չէ։

Սակայն ամեն դեպքում, եթե հանրաքվե հայտարարվի ու կիսանախագահական մոդելին վերադարձ նախաձեռնվի, դա Տեր–Պետրոսյանի՝ «թավշյա» հենքով ռեինկարնացիայի մասին խոսելու լուրջ առիթ կլինի։ Սակայն այդ սցենարը չափազանց «կացնային» և ակնհայտ է, ու դժվար թե այդպես լինի, հաշվի առնելով ՀԱԿ–ի զրոյական ու իշխանության ընկնող վարկանիշները։

Լևոն Տեր-Պետրոսյանը խաղի մե՞ջ մտավ. ի՞նչ է նշմարվում ՏԻՄ ընտրությունների երևակած պատկերում

Մյուս կողմից էլ` նոր իշխանությունը վաղուց էր խոսում որոշակի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, բայց ոչ Տեր–Պետրոսյանի ասածի չափ ծավալուն չէ. այդ փոփոխություններն առաջնահերթություն չէին համարում։ Բայց էստեղ մի հետաքրքիր բան էլ կա. երբ Սահմանադրության որոշ դրույթները փոխվեն, ՀԱԿ–ի հավակնոտ առաջնորդը կհայտարարի դրանում իր վաստակի մասին։ Ըստ էության նման հայտարարությունը (կամ դրա բացակայությունը) ոչինչ չի փոխի։ Դրա մասին հետաքրքիր է իմանալ միայն թոշակառու քաղաքական գործիչների հոգեբանությունը հասկանալու առումով։

Հետաքրքիր է նաև` ինչն է դրդել ՀԱԿ–ին այդ հայտարարությունն անել։ Գրեթե անհնար է, որ նրանք իշխանության վերադառնան, այնպես որ իրենք իրենց համար չէին ջանք թափում։ Այդ դեպքում դա խորհուրդ է քաղաքական ուժին, որին նրանք աջակցում են, բայց խորհուրդը նրան հակասական դրության մեջ է դրել։

Հնարավոր է, որ նրանց առաջնորդում է իշխանության դիրքերը ամրապնդելու ցանկությունը` իշխանության վարկանիշի անկման ֆոնին, իսկ նախագահին տեխնիկապես շատ ավելի դժվար է «գահընկեց» անել, քան վարչապետին։

Սակայն Տեր–Պետրոսյանը չի կարող չհիշել, ինչպես էր ինքը նախագահության օրոք ստիպված հեռանալ` ճնշման տակ, որը հաջորդեց 1996  թվականի՝ մեղմ ասած ոչ օբյեկտիվ  ընտրությունների արդյունքներին։ 

Արարատ Միրզոյանը դեմ է կիսանախագահական համակարգին

Այնպես որ նախագահական աթոռն էլ վաղաժամկետ հեռանալու դեմ դեղ չէ։ Այդ հեռանալը մարդկանց կողմից մերժված իշխանության գործունեության օրինաչափ արդյունքն է։

Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ տեսանելի ապագայում կառավարման ձևի առումով փոփոխություններ չեն լինի։ Վերջիվերջո, նման կտրուկ փոփոխությունները անխուսափելի սթրես են պետության համար, որը, առանց նոր էքսպերիմենտների էլ, ավելի քան մեկ տարի է՝ մշտական սթրեսի մեջ է։