ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Մարտիրոսյանների տանը տոն է. հյուր է եկել Գարիկ Մարտիրոսյանի մայրը։ Instagarm–ի իր էջում այդ մասին հայտնել է Գարիկի կինը` Ժաննա Լևինան։
«Գարիկի մայրն է եկել, ինչ–որ համով բան է սարքում», – գրել է Լևինան։
Տեսանյութում երևում է, որ Գարիկ կինը բլիթներ ու թխվածք է պատրաստում։ Ի դեպ, Լևինան, չգիտես ինչու, փակել է ամուսնու մոր դեմքը։
Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1997 թվականին Սոչիում ՈւՀԱ-ի փառատոնի ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել 1998 թվականին: Զույգը երկու երեխա ունի` դուստր և որդի: