ՌԱԴԻՈ

Մարաբյան. ՅՈՒՆԵՍԿՕ–ն մեր մեծերի հոբելյաններն ընդգրկել է կարևոր իրադարձությունների ցանկում

Դեռևս 2017թ.–ին ՅՈՒՆԵՍԿՕ հայտ է ներկայացվել նշանավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ցանկում Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի հոբելյանները ընդգրկելու ուղղությամբ։
Sputnik
Մարաբյան. ՅՈՒՆԵՍԿՕ–ն մեր մեծերի հոբելյաններն ընդգրկել է կարևոր իրադարձությունների ցանկում

Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն  մեր մեծերի հոբելյաններն ընդգրկել է այդ ցանկում, և դրանք անց են կացվելու նաև միջազգային հարթակներում։

«Երևանը, Դսեղն ու Թբիլիսին այսօր մեկ ընդհանուր օրակարգով կապրեն։ Մեկնարկում է Հովհաննես Թումանյանի հոբելյանական տարին։ Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նույն ժամին  Թումանյանի կյանքում կարևոր երկու մայրաքաղաքներում և ծննդավայր Դսեղում կայանում են տոնական միջոցառումներ»,–ասում է Աստղիկ Մարաբյանը։

Նա շեշտում  է, որ սին են կասկածները, թե միջոցառումները դուրս են մնացել իշխանությունների հոգածությունից։  Դրանք անցկացվում են վարչապետի հովանու ներքո և տարվա ավարտին արդյունքները ցույց կտան իրականությունը։

«Սիլվա Կապուտիկյանից, Մաթևոսյանից հետո հուսով ենք ,որ Նիկոլ Փաշինյանը, Թումանյան կկարդա»,–եզրակացնում է Մարաբյանը։