Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Հիվանդանոցում բուժում ստացող տղամարդը նետվել է 6-րդ հարկից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, որը նշված հիվանդանոցում բուժում էր ստանում, և նա նետվել է 6-րդ հարկից։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։