Ասուլիս. «Մի գողացիր. ինչպե՞ս պաշտպանել հեղինակային իրավունքները»

Փետրվարի 20-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված հայկական ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքների պաշտպանության խնդրին:
Sputnik

Վերջերս էլ ավելի են շատացել հեղինակային իրավունքների պաշտպանության հարցում հայաստանյան ԶԼՄ-ների միջև կոնֆլիկտային իրավիճակները: Երբեմն ԶԼՄ-ները փորձում են լուծում գտնել դատական ատյաններում: Մինչդեռ, ըստ ամենայնի, դատավարություններն ի զորու չեն արմատապես լուծել այս խնդիրը:

Մամուլի ասուլիսի ընթացքում իրավիճակի վերլուծությունը և խնդրի լուծման իրենց տեսլականը կներկայացնեն «Հայհեղինակ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և «Ֆոտոլուր» գործակալության գլխավոր խմբագիր Մելիք Բաղդասարյանը:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: