ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը Հայաստան և Ադրբեջան կայցելի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը քննարկելու համար։ Այս մասին Լայչակը ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մտադիր եմ Երևան և Բաքու այցելել մարտի առաջին կեսին` հենց այդ հարցերը քննարկելու համար, հրավեր ունեմ Հայաստանից և Ադրբեջանից», – ասել է Լայչակը։
Նրա կարծիքով` Սլովակիան ամբողջությամբ աջակցում է հակամարտության կարգավորման հարցով ՄԽ համանախագահներին։
Լայչակը նշել է, որ Հայաստանում ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել։
«Կա կառավարություն, որը լուրջ մանդատ է ստացել, և նրանից հետ որոշակի սպասումներ կան», – ավելացրել է նա։
Նա իր նպատակն է համարում օգնել Մինսկի խմբի համանախագահներին նոր իրավիճակը օգտագործելու հարցում։