ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Փետրվարի 18-ին, ժամը 11:52-ին ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին հայտնաբերել ԻԻՀ քաղաքացի, 1967 թ.–ին ծնված Մաջիթ Աղամիրզայի դին: