«Պետդեպի գրաքննությունը». Facebook–ն արգելափակել է RT–ի հանրահայտ նախագիծը

Facebook–ն առանց զգուշացնելու արգելափակել է Russia Today–ի նախագծերից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Facebook սոցիալական ցանցն արգելափակել է In the Now (Հենց հիմա) առցանց–նախագծի ֆեյսբուքյան էջը։

«Ֆեյսբուքն արգելափակել է միլիարդավոր դիտումներ ունեցող մեր նախագծերը», – գրել է RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամ ալիքում։

RT-ի հայտարարությունում այդ գործողությունները որակվել են որպես Պետդեպարտամենտի գրաքննություն։

«RT–ն Facebook–ում նախագիծ ունի` In the Now։ Այն պատրաստում է մեր հաղորդավարուհի Անիսա Նաուեյը։ In the Now–ն ու դրա օժանդակ նախագծերի տեսանյութերն ավելի քան 2,5 միլիարդ դիտում ունեն։ Մեծ տարածում ունեցող նախագիծ է։ Ռուսաստանում արգելված Marshall Fund նատօ-ական ընկերության հուշումից հետո CNN–ը սկսել է զբաղվել In the Now–ի էջերով։ Նրանք Facebook են զանգահարել ու այնպիսի բան են ասել, որ Ցուկերբերգի մարդիկ պարզապես արգելափակել են նախագծի էջերը «Կրեմլի հետ կապերը» թաքցնելու համար», – նշվում է RT–ի տարածած հաղորդագրության մեջ։

Instagram-ը ջնջել է Մարգարիտա Սիմոնյանի գրառումն ու զգուշացրել արգելափակման մասին

Նույնիսկ CNN–ն է գրում, որ սա աննախադեպ է. FB–ում ոչ ոք պարտավոր չէ ասել` ով է վճարում նախագծի համար։

«Շատ պետություններ կան, որ «վարակային» տեսանյութեր են հովանավորում (Al Jazeera–ն, օրինակ),  բայց դրանց էջերը ոչ ոք չի ջնջում։ Այսպես` հերթական անգամ համոզվեցինք, որ Facebook–ում խոսքի ազատությունը միայն «մերոնքականների» համար է», – նշվում է RT–ի հաղորդագրության մեջ։

CNN–ը In the Now նախագծին մեղադրում է Արևմուտքի երիտասարդների շրջանում ձախ գաղափարներ է տարածելու մեջ։

Ավելի վաղ Facebook սոցցանցերը Ռուսաստանի հետ կապ ունեցող ավելի քան 500  էջ են ջնջել, այդ թվում` տարբեր երկրներում Sputnik գործակալության 7 էջ։