Կրկնահանցագործը փախել է Երևանի բուժհիմնարկից

Տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին իրավապահները խնդրում են զանգահարել 010 44 29 04 կամ 1-02 հեռախոսահամարներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Փետրվար — Sputnik. Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15։30-ի սահմաններում 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։

Այս մասին տեղեկացնում են քրեակատարողական ծառայությունից:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանը այդ պահին գտնվելիս է եղել «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ ստացիոնար բուժման համար:

Կրկնահանցագործը փախել է Երևանի բուժհիմնարկից

Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ հանցագործության մասին սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին իրավապահները խնդրում են զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։