Ո՞ւմ են տալիս Յակուբովիչի նվերները նկարահանման ավարտից հետո. տեսանյութ

Շատերին է հետաքրքրում, թե «Հրաշքների դաշտ» հաղորդման վարող Լեոնիդ Յակուբովիչի համար բերված նվերներն ում են տալիս նկարահանումներից հետո։ Տեսանյութը տալիս է այս հարցի պատասխանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Առաջին ալիքի եթերում ցույց են տվել` ինչ է տեղի ունենում «Հրաշքների դաշտը» («Поле Чудес») հաղորդման նկարահանումներից հետո։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավանդույթի համաձայն` մասնակիցները հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի համար տնական թխվածք ու տարբեր հուշանվերներ են բերում։

Բայց շատերը չգիտեն` ինչ են անում այդ նվերները, երբ ավարտվում է հաղորդման նկարահանումը։

Հրապարակված կադրերում երևում է` ինչպես են մարդիկ միմյանց հրելով հավաքում ուտելիքը և լցնում տոպրակների մեջ։ Այդ տեսարանը բուռն քննարկման թեմա է դարձել։ Ոմանք համարել են, որ տեսարանը պարզապես սարսափելի է, ոմանք էլ գովել են հեռուստաընկերության ղեկավարությանը, որ նվերները տալիս են հանդիսատեսին։