«40–ն անց պարուհի». Գարիկ Մարտիրոսյանի կինը զվարճալի տեսանյութ է հրապարակել

Ժաննա Լևինան խոստովանել է, որ 10 ամիս աշխատել է Պիոներների տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, որոշել է ցույց տալ, թե բալետի պարուհին ինչ տեսք է ունենում թոշակի անցնելուց հետո։

Ինչպես միշտ, նա հումորով է դիմել բաժանորդներին։

«Եթե տեսաք 40–անց պարուհու` ավելի քան 50 կիլոգրամ քաշով ու 1986 թվականին Պիոներների տանը 10 ամսվա աշխատանքային փորձով, ուրեմն դա ես եմ», – տեսանյութին կից գրել է նա։

Երկրպագուները հիացական մեկնաբանություններ են գրել նրա գրառման տակ։

«Վերջապես ես գտել եմ այն կնոջը, որն անընդհատ հիացնում է, երբեք հիմար չի թվում, երբ չարաճճիություններ է անում, որովհետև միշտ անկեղծ է»,– գրել է նրանցից մեկը։

«Ի՜նչ լավն եք։ Երջանկություն ձեզ և ձեր ընտանիքին»,– գրել է մեկ ուրիշը։

Հիշեցնենք` Ժաննա Լևինան վերջերս մի գիրք էր գրել և վերնագրել «Երգիծաբանի կնոջ օրագիրը»։