Արագածոտնի միջհամայնքային մի շարք ճանապարհներ փակ են, իսկ Լարսը բաց է

Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, որոշ տարածաշրջաններում բուք է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի  ավտոմեքենաների համար:

Փակ են Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Նիգավան և Ձորագլուխ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի և Արագածի՝ Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 150 բեռնատար ավտոմեքենա: