ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը դիտարկում է Հարավաֆրիկյան հանրապետությունից դորպեր ցեղատեսակի ոչխարներ ներկրելու հարցը:
Նման որոշում կայացվել է հարևան երկրի գյուղատնտեսության նախարարությունում, որի պատվիրակությունը աֆրիկյան երկրում է` անասնաբուծության փորձը ուսումնասիրելու նպատակով։
Այցի ընթացքում, որը կտևի մինչև փետրվարի 22-ը, պատվիրակությունը նաև դորպեր ցեղատեսակի ոչխարներ Ադրբեջան ներմուծելու և բազմացնելու հետ կապված հարցեր կքննարկի։
Այդ ցեղատեսակի ոչխարները շատ արժանիքներ ունեն. կերի հարցում պահանջկոտ չեն, արագ քաշ են հավաքում և հեշտությամբ բազմանում են։
Դորպեր ցեղատեսակը բուծում են մսի և կաշվի համար։