Դոնեցկում երեք պայթյուն է որոտացել

Ուժգին պայթյուններից մեկը որոտացել է հյուրանոցի մոտակայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 187 փետրվարի — Sputnik. Դոնեցկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Inside Donetsk տելեգրամ–ալիքը։

Ըստ ալիքի` պայթյուններից մեկը եղել է այն հյուրանոցի մոտակայքում, որտեղ հիմա ապրում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամները։

«Դեպքի վայրում աշխատող քննչական մարմինների աշխատակիցների տեղեկություններով` գործարկվել է ВОГ տեսակի (նռնականետի բեկորային կրակոց) ռազմամթերք», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պայթյունի շրջանում է գտնվում նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախագահի նստավայրը։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ԱԻՆ–ից և ՆԳՆ–ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ պարզում են դեպքի մանրամասները։