Չինաստանի ամենագեր տղամարդը նիհարել է 142 կիլոգրամով

Ավելորդ քաշի պատճառով տղամարդու մոտ լյարդի, սրտի ու թոքերի հետ խնդիրներ էին առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. 19 տարեկան Վան Խաոնանը, որը 334 կիլոգրամ էր կշռում, կես տարվա ընթացքում նիհարել է 142 կիլոգրամով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նման արդյունքի հաջողվել է հասնել ստամոքսի չափի փոքրացման, սննդի հսկողության ու ֆիզիկական բեռնվածության շնորհիվ։

Կանցնեմ ճաղերի արանքով, կամ գեր մարդկանց մուտքն արգելված է. տեսանյութ

2018 թվականին տեղական բժշկական համալսարան ու ավելի քան տասնյակ հիվանդանոցներ հասարակական ծրագիր են մեկնարկել` խոստանալով ամենածանր երեք պացիենտներին անվճար բուժել։

Հուլիսի Վան Խաոնանի ստամոքսը փոքրացնելու վեց ժամանոց վիրահատություն են անցկացրել։

Տղային վիրահատող բժիշկն ասել էր, որ վիրաբուժական միջամտությունը բացասականորեն չի ազդել մարսողության վրա։ Նա միայն պետք է լավ ծամի սնունդը։ Ավելորդ քաշի պատճառով երիտասարդի մոտ լյարդի, սրտի ու թոքերի հետ խնդիրներ էին առաջացել։ Բժշկի խոսքով` պացիենտի վիճակը լավացել է։ Բացի այդ, նրա հասակը 2 սանտիմետր աճել է։

Հիմա տղան 192 կիլոգրամ է կշռում։ Նա նախատեսում է այս տարի հասնել 100 կիլոգրամի։