Փառատոնի «Արջերը» բաժին հասան առանց քաղաքականության սոցիալ–հոգեբանական դրամաների։ Լավագույնն է ճանաչվել «Հոմանիշներ», «Աստծո շնորհով», «Համակարգը տապալողը», «Ցտեսություն, որդիս», «Ես տանն էի, բայց...», «Նեապոլի պիրանյաները», «Ձիուն փախցնելիս» ֆիլմերը։
Այս տարի մրցութային ժյուրին գլխավորում էր ֆրանսիացի դերասանուհի Ժուլյետ Բինոշը։ Փառատոնին շուրջ 400 ֆիլմ էր ներկայացված, որոնցից 17-ը մասնակցում էին հիմնական մրցույթին։