Հայաստանում բռնել են Թուրքիայի քաղաքացուն, որը հետախուզվում էր Գերմանիայում

Միջազգային հետախուզման մեջ գտնվող 53-ամյա Ֆառուկ Ս.-ն հայտնաբերվել է վրաց– հայկական սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ռուս սահմանապահները Սյունիքում ձերբակալել են թմրամիջոցներ տեղափոխող անձի. լուսանկարներ

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին։ Պարզվել է, որ Վրաստանից Հայաստան մուտք գործող Թուրքիայի քաղաքացին արդեն 6 տարի միջազգային հետախուզման մեջ է։

Ըստ ոստիկանության հաղորդագրության` Ֆառուկ Ս.-ն 2012թ.–ի հուլիսի 12-ից հետախուզվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից։

Գերմանիայում նրան մեղադրում են հանցավոր խմբի կազմում գողություն կատարելու, գողոնը թաքցնելու և այդ հանցավոր արարքի կրկնահանցագործության համար։