ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ռուսաստանաբնակ կիսապաշտպան 27-ամյա Դենիս Տալալայը դարձել է երևանյան «Փյունիկի» խաղացող, որը գլխավորում է Անդրեյ Տալալաևը։
Տալալայը 2017 թվականից հանդես էր գալիս մերձմոսկովյան «Խիմկիի» կազմում։ Այս խաղաշրջանում կիսապաշտպանը 7 խաղ է անցկացրել, սակայն արդյունք չի կարողացել ցույց տալ։
«Փյունիկն» իր առաջին խաղը կանցկացնի խաղաշրջանի մեկնարկից հետո, մարտի 3-ին Հայաստանի առաջնության առաջնորդ «Ալաշկերտի» հարկի տակ։