Ողբերգական դեպք Կապանում. 80-ամյա կինը երկտող է թողել և ինքնասպան եղել

Տարեց կինը կախվել է ննջասենյակի դռնից։ Նա խնդրել է իր ինքնասպանության համար որևէ մեկին չմեղադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզում երեկ՝ փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 15։00-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինն ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Երևանում տեղի ունեցած ծեծի մանրամասները. վիրավորը ծանր վիճակում է, կասկածյալը «Զմեյն» է

Ինչպես հայտնում է shamshan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ՝ 80-ամյա Սվետլանա Ա.-ն իրենց տանը ննջասենյակի դռնից ռետինե ճկուն թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»։

Քննիչը նշված երկտողն առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։