Երևանի 2 թաղամասում 14 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը պլանային աշխատանքներ է իրականացնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Պլանային աշխատանքներով պայմանավորված` փետրվարի 18-ին, ժամը 10:00-24:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39 փողոցների, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21 փողոցի 16-ից - 47 համարների, Բաբայան փողոցի 22-ից-38 համարների, ներառյալ կոտորակները, Վ. Դավթյան փողոցի, ներառյալ նրբանցքները ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Ժամը 10:00-24։00–ը կդադարեցվի նաև Երևանի Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի՝ Դրո փողոցի 1-11 կենտ համարների, 6, 6/2, 6/4 համարների և համար 48 դպրոցի, Ահարոնյան փողոցի առանձնատների՝ ամբողջությամբ, 8-22, 16/2-16/24 համարների, Վահե Վահյան փողոցի՝ ամբողջությամբ, Կար. Ուլնեցու փողոցի 64, 66, 66/1, 66/4 համարների, Կամարակի 1 նրբանցքի՝ 3, 4, 7, 11-33, 42 առանձնատների, Դ. Անհաղթի փողոցի 21, 3, 19/3, 23, 23/10 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։