Գառնիի դպրոցի տնօրենը 13 տարում 4 մլն դրամ է յուրացրել

Ոստիկանությունը բացահայտել է Գառնիի դպրոցում կատարված չարաշահումների հանգամանքները։ Տնօրենը յուրացրել է ամուսնու անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Կոտայքի մարզի Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը դպրոցի բյուջեից շուրջ 4 մլն դրամի չարաշահումներ է կատարել։ Հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Երկրագիտական թանգարանի տնօրենը մոտ 10 մլն դրամ է յուրացրել

Իրավապահները պարզել են, որ դպրոցի տնօրենը 2004- 2017 թվականների ընթացքում իր ամուսնուն հրամանագրել է նախ որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, ապա պահակ և հնոցապան։

Տնօրենի ամուսինն այդ հաստիքներից ոչ մեկում աշխատանքի չի հաճախել։ Իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը` 3 949 000 դրամը, յուրացվել է։

Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ`առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով։

Քննությունը շարունակվում է։