Չոր ու ցուրտ ձմեռը շարունակվում է. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: