Նոր նշանակում կառավարությունում. Էլոյանը խորհուրդներ կտա Ավինյանին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատված Ավետիք Էլոյանը նոր պաշտոն է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Մամուլում առկա տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Ավետիք Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով»,– հայտնեց Հունանյանը։

Հիշեցնենք` 2018թ. հունիսից 2019թ. փետրվար Ավետիք Էլոյանը ՀՀ կառավարությանը կից Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր:

Փետրվարի 6-ին, Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին հրաժեշտ տալով, Էլոյանը հայտարարել էր, որ մնալու է Երևանում և չի նախատեսում մեկնել: «Հայաստան վերադառնալու իմ ցանկությունը շատ ավելի մտածված էր, և Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկը ընդամենը լավ առիթ էր»,– ասել էր նա։

Էլոյանը 2002թ-ից ապրել և աշխատել է ԱՄՆ-ում։ Հայաստան է վերադարձել նոր իշխանության հրավերով: