Ալեքսիս Օհանյանը հրապարակել է դստեր նոր լուսանկարը

Օհանյան–Ուիլյամս ընտանիքի երկրպագուներին հիացրել է փոքրիկ Օլիմպիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram սոցիալական ցանցում հրապարակել է դստեր նոր լուսանկարը։

«Այստեղ բադիկներն ու ճուտիկներ են լինելու», – լուսանկարին կից գրել է նա։

Զույգի երկրպագուները միանգամից արձագանքել են։ Շատերը հավանել են Օլիմպիայի գեղեցիկ զգեստը, մյուսներն աղջկա ծնողներին շնորհակալություն են հայտնել` փոքրիկի մեծանալուն հետևելու հնարավորության համար։

«Նա անգին նվեր է երկուսիդ համար», – գրել է mjgaribay49 օգտատերը։

Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարն ավելի քան 67 հազար «հավանության» է արժանացել։

Միլիոնատերը հաճախ է հրապարակում Instagram–ում դստեր ու կնոջ լուսանկարները։

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։